Դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին. «Սերժի պատվերն է»
Այսօր առավոտյան դիմակավորված 4 հոգի ծեծել է ազատամարտիկ ՍուրենՍարգսյանին։ «7օր»–ի հետ զրույցում նա, մասնավորապես, պատմել է.
–Դուրս եկա, որ գնամ աշխատանքի, հասա խաչմերուկ, դիմակավորված 4 հոգի դուրս եկան ու հարձակվեցին վրաս։ Ասեցին՝ դու ո՞վ ես, որ Թողմախի Մհերին բան ասես։ Բայց դա շեղելու համար էր. իրականում սա Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի պատվերն է. ուզում են լռեցնեն։
Ազատամարտիկը, սակայն, վստահեցրել է, որ իրեն լռեցնել չի հաջողվի։
–Սերժը ով ա, որ ձենս կտրի։ Մեկ ա՝ քշելու ենք,–ասել է Ս. Սարգսյանը։
Այժմ ազատամարտիկը գտնվում է հիվանդանոցում և մի քանի օր դեռ կմնա այնտեղ։ Ինչպես Ս. Սարգսյանն է հայտնել, կոտրվածքներ ունի։
Հիշեցնենք, որ օրերս էլ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և անհայտ անձանց միջև:
«Ազատամարտիկների դաշինքը» սա համարել էր ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին ահաբեկման միջոց, լռեցնելու փորձ:
Դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին. «Սերժի պատվերն է»
Այսօր առավոտյան դիմակավորված 4 հոգի ծեծել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին։ «7օր»–ի հետ զրույցում նա, մասնավորապես, պատմել է.

7or.am