Լրահոս

10.12.2014 12:09


Մրցաշրջան 2014-ը սամբիստների համար ավարտվեց

Մրցաշրջան 2014-ը սամբիստների համար ավարտվեց

Կայացան Մրցաշրջան 2014-ի վերջին միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցեցին նաև Հայաստանի սամբոյի տարբեր տարիքային հավաքականների մարզիկները:

Նոյեմբերի 29-ից 30-ը Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած Գիա Սարդանաձեի անվան մրցաշարում հայ սամբիստները գրավեցին 12 մրցանակային տեղ, որից 2՝ առաջին, 2՝ երկրորդ, 8՝ երրորդ:

Հարություն Սարգսյան-52 կգ, 1-ին տեղ

Ռաֆիկ Սահակյան-56 կգ, 1-ին տեղ

Վիգեն Մարտիրոսյան-45 կգ, 2-րդ տեղ

Դանիել Գաբրիելյան-70 կգ, 2-րդ տեղ

Արմեն Միասլյան-48 կգ, 3-րդ տեղ

Նորայր Բադալյան- 57կգ, 3-րդ տեղ

Արմեն Նիկողոսյան-57 կգ, 3-րդ տեղ

Նարեկ Փափախչյան-65կգ, 3-րդ տեղ

Սպարտակ Վարդումյան-65 կգ, 3-րդ տեղ

Գևորգ Մարկոսյան-70 կգ, 3-րդ տեղ

Կիմ Կարապետյան-81 կգ, 3-րդ տեղ

Ռոբերտ Օրդինյան-81 կգ, 3-րդ տեղ

Իսկ Ռուսաստանի Արմավիր քաղաքում դեկտեմբերի 5-ից 7-ը կայացած Աշոտ Մարգարյանի 9-րդ մրցաշարում Հայաստանի սամբիստներից մեդալ նվաճեց Վաչիկ Վարդանյանը՝ գրավելով 3-րդ մրցանակային տեղը:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ սամբիստները նվաճել են 24 մեդալ, որից 5՝ ոսկե, 7՝ արծաթե, 12՝ բրոնզե:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը