Կարծիք

10.12.2014 10:25


Արմեն Հարությունյան. «Բ26–ի կոնչիտաները»

Արմեն Հարությունյան. «Բ26–ի կոնչիտաները»

Բաղրամյան 26-ի «կացնային», հա, մոռացել էի, արդեն ԵՏՄ ենք մտել՝ «տապոռ» քաղաքականությունը վաղուց էր պարզ բոլորին, բայց հիմա, երբ երկրում վիճակը մի քիչ լարված է, արդեն բացահայտվածներն իրենց պրիմիտիվությամբ ուղղակի զզվացրել են մարդկանց:

Իրենց «դհոլներին» բաժանել են երկու մասի ու տվել նույնատիպ հանձնարարական: Կեղծ արևմտամետները պետք է քննադատեն ռուսամետներին ու ասեն, թե՝ ի՞նչ տարբերություն այս իշխանությունների ու ԵՏՄ-ին անդամակցության կողմ քվեարկած ընդդիմադիր ուժերի միջև: Իսկ մյուս մասն էլ, որ թունդ ռուսամետ է, պետք է արդարացնի իշխանությունների քայլը՝ նշելով, որ մտել ենք ԵՏՄ, որպեսզի մեր երկիրը կոնչիտաների հայրենիք չդարձնենք:

Ու ինչն է հետաքրքիր. պետք է «արևմտամետներն» էլ հակադարձեն, թե՝ Եվրոպան մենակ Կոնչիտան չի. նաև Մոցարտն է, տարբերություն չե՞ք տեսնում:

Իսկ հիմա վերլուծենք Բ26-ի քարոզչամեքենայի, անկեղծ ասած, այստեղ մեքենա բառն օգտագործելն էլ մի քիչ ճոխ է ստացվում, ճիշտ կլինի ասել՝ «քարոզչաբութգործիքի» քաղաքականությունը:

Ի՞նչ է նշանակում, որ եթե քաղաքական ուժն այս փուլում կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ուրեմն նրա ու իշխանությունների միջև ոչ մի տարբերություն չկա: Ու ըստ նախագահականի մշակած սցենարի՝ հարվածի սլաքը պետք է ուղղվի հատկապես ԲՀԿ-ի կողմ: Եվ սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն բազմիցս նշել է արտաքին քաղաքական հարցերում իրենց ու իշխող քաղաքական ուժի մոտեցումների տարբերությունները:

Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ այդ հարցում այդ երկուսի ծրագրերը նույնն են, բա մնացա՞ծ հարցերը, ինչո՞ւ չենք տարբերությունները դիտարկում: Անգամ եթե երկուսի ծրագրերը բացարձակ նույնը լինեին, ի՞նչ է, դրանից բխում է, որ Սերժ Սարգսյանը հավերժ պիտի մնա՞: Ենթադրենք՝ բոլորն էլ ծանրամարտիկ են. ի՞նչ է, տարբերություն չկա՞ հիսուն կիլոգրամ հազիվ բարձրացնող ու կեսից ծանրաձողը ոտքին գցող ծանրամարտիկի ու երկու հարյուր կիլոգրամը հեշտությամբ հաղթահարող դյուցազունի միջև, ինչ է թե երկուսն էլ ծանրամարտիկ են: Ուրեմն, նույն գործը լավ ու վատ կարատողներ չկան, հա՞, պարոնայք քաղաքականությունից բան չհասկացող իշխանավորներ:

Դե եթե ձեր լոգիկայով շարժվենք ու Բ26-ի քարոզով առաջնորդվենք, ուրեմն բոլոր արևմտամետներդ Կոնչիտա եք: Մանավանդ որ, ձեր դեպքում դա այնքան էլ հեռու չի իրականությունից, քանի որ նախագահականում հատուկ ընտրում են բարակ ձայնով ճղճղան տղաների ու քուչի տղամարդու նման «քֆուր» տվող լաչառ կանանց: Ու չես կարողանում հասկանալ, թե այս կոնչիտաների հետ ինչպես վարվես՝ կնոջ տեղ դնես ու ըստ այդմ հարցերը լուծե՞ս, թե՞ տղամարդու տեղ դնես ու տղամարդավարի հարցերը լուծես: Ու քանի որ դրա լուծումը դեռ գտնված չէ, մեզ մնում է նրանց, ովքեր ԵՏՄ-ի անդամակցության կողմնակիցներին ասեն, թե բոլորդ էլ նույնն եք, ասենք, որ մենք կոնչիտաների հետ չենք պատրաստվում բանավիճել, քանի որ մի քիչ վեճը տաքանալու դեպքում դեռ չգիտենք՝ ձեզ հետ ինչպես վարվել:

Սա ասացի ու էն անեկդոտը հիշեցի, որ մի «հայտնի» կին իր բոլոր տղաների անունները նույնն էր դրել, ու երբ զարմացած հարցրել են, թե բա ինչպե՞ս ես տարբերում իրարից, պատասխանել էր՝ հայրանուններով: Դե ինչ, մենք էլ մեր բոլոր Կոնչիտաներին հայրանուններով կտարբերենք: Չնայած, ինչո՞ւ տարբերենք, եթե իրենք բոլորն էլ ուզում են մեկ մարդու նման նույն ապուշությունը թութակի նման կրկնել: Դուք որ չեք ուզում միմյանցից տարբերվել, մենք ինչի՞ տարբերենք, մանավանդ որ չգիտենք՝ տիկնա՞յք, թե՞ պարոնայք Կոնչիտաներ եք:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1511110035827445&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը