ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում 45մլն դրամ աջակցություն է տրամադրել (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել էր Գյումրի: Հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ առաջնորդը նախ հարգանքի տուրք է մատուցել 1988թ-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև:
«Յուրաքանչյուր մարդ պետք է իր հնարավորության չափով աջակից լինի, որպեսզի երկրաշարժ տեսած Գյումրին կրկին վերածնվի»,-նշել է Գագիկ Ծառուկյանը: Գյումրու Պետական Մանկավարժական Համալսարանը, որն այս տարի տոնում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը, Գագիկ Ծառուկյանի աշխատանքային այցի հաջորդ հանգրվանն է եղել: Շնորհավորելով բուհի աշխատակիցներին տոնի կապակցությամբ՝ ԲՀկ առաջնորդը շքանշանների ու դրամական պարգևների է արժանացրել բուհի 55-ից ավելի դասախոսների և ուսանողների: Գագիկ
Ծառուկյանն ասել է, որ 45 մլն դրամ է հատկացնելու սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով:
Գագիկ Ծառուկյանն այցի շրջանակներում եղել է նաև Գյումրիում կառուցվող ժամանակակից մարզաբազայի շինհրապարակում: Հիշեցնենք, որ այս մարզաբազան կառուցվում է հենց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ: ՀԱՕԿ նախագահն, այցելելով մարզաբազա՝ տեղում ծանոթացել է կատարված և կատարվող աշխատանքներին: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2015թ-ին:
Գյումրի այցի ընթացքում ԲՀ նախագահն այցելել է նաև համաժողովրդական շարժման գրասենյակներ, զրուցել ներկաների հետ, ծանոթացել մինչ օրս կատարված աշխատանքներին: Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև լրագրողների մի շարք հարցերի՝ նշելով, որ չէր կարող չգալ հանրապետության 2-րդ քաղաք և հարգանքի տուրք չմատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Մանրամասները՝ «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժում։