Իրաքի վարչապետ. «Երկրին լրացուցիչ ռազմական աջակցություն է անհրաժեշտ ԱՄՆ–ի կողմից»
Իրաքին լրացուցիչ ռազմական օգնություն է անհրաժեշտ ԱՄՆ–ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իրաքյան վարչապետ Հեյդար ալ–Աբադին։ Իրաքի Անվտանգության ուժերին, ինչպես կարծում է վարչապետը, անհրաժեշտ են առավել ակտիվ աջակցություն օդից և ծանր զենք։ Հայտարարությունը, «AFP» գործակալության փոխանցմամբ, արվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ բանակցությունների ընթացքում, որը ժամանել է Բաղդադ այսօր։ Այցի մասին տեղեկատվությունը նախապես չի տարածվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկուշաբթի Հեյգելը, որի հրաժարականի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այցելել է Քուվեյթ։ Այնտեղ հայտարարվել է, որ ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիան Իրաք կուղղի 1.5 հազար զինծառայող անվտանգության տեղական ուժեր պատրաստելու համար։
Իրաքի վարչապետ. «Երկրին լրացուցիչ ռազմական աջակցություն է անհրաժեշտ ԱՄՆ–ի կողմից»
Իրաքին լրացուցիչ ռազմական օգնություն է անհրաժեշտ ԱՄՆ–ի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել իրաքյան վարչապետ Հեյդար ալ–Աբադին։
Իրաքի Անվտանգության ուժերին, ինչպես կարծում է վարչապետը, անհրաժեշտ են առավել ակտիվ աջակցություն օդից և ծանր զենք։ Հայտարարությունը, «AFP» գործակալության փոխանցմամբ, արվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ բանակցությունների ընթացքում, որը ժամանել է Բաղդադ այսօր։ Այցի մասին տեղեկատվությունը նախապես չի տարածվել անվտանգության նկատառումներից ելնելով։
Երկուշաբթի Հեյգելը, որի հրաժարականի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այցելել է Քուվեյթ։ Այնտեղ հայտարարվել է, որ ԻՊ դեմ պայքարում միջազգային կոալիցիան Իրաք կուղղի 1.5 հազար զինծառայող անվտանգության տեղական ուժեր պատրաստելու համար։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։