Լրահոս

09.12.2014 17:07


Մոլդովայում սպանված է գտնվել իշխանության կաշառակերությունը քննադատող պատգամավորը

Մոլդովայում սպանված է գտնվել իշխանության կաշառակերությունը քննադատող պատգամավորը

Մոլդովայում սպանված է գտնվել պատգամավոր Իոն Բութմալայը։
Ազգային ընտրյալի մարմինը հայտնաբերել է նրա կինը Կագուլ քաղաքի իրենց տան բակում։ Այս մասին լրագրողներին ասել է Քիշնևի ոստիկանության գլխավոր տեսչության ղեկավար Իոն Բոդրուգը։
Նրա տվյալներով՝ պատգամավորը մահացել է կրծքին հասցված կրակոցից։ Հետաքննությունն այլ տարբերակներ էլ է դիտարկում, որոնց թվում ինքնասպանությունն է։
Բութմալայը մի շարք պաշտոններ է զբաղեցրել, իսկ վերջին տարիներին հանդիսանում էր խորհրդարանի պատգամավոր Լիբերալ–ժողովրդական կուսակցությունից, անվտանգության և հասարակական կարգի հանձնաժողովի քարտուղար։
Նա Մոլդովայում հայտնի էր խորհրդարանական իր ելույթների շնորհիվ, որոնցում կտրուկ քննադատում էր կաշառակերությունն իշխանության վերին մակարդակում, արդարադատությունում և իրավապահ մարմիններում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը