«Գյումրիում ոչ հարսանիք կար, ոչ էլ կնունք. Սերժ Սարգսյանը գնար, որ ի՞նչ աներ»
Եվս մեկ դեկտեմբերի 7 անցավ, մոտենում է ևս մեկ Նոր տարի, և մոտ 4 հազար գյումրեցի ընտանիքներ անտուն են. ապրում են ժամանակավոր կացարաններում: Իսկ ՀՀ նախագահը, կամ ինչպես իրեն անվանում է հայտնի հեռուստաալիքը՝ «Երկրի առաջնորդը», իր ծանրաբեռնված գրաֆիկում տեղ չգտավ աղետի գոտու բնակիչների համար: Դե բա իհարկե, ոչ հարսանիք է, ոչ կնունք, ոչ էլ նույնիսկ ծնունդ: Այն էլ Գյումրի հասնել, որտեղ ՀՀԿ առաջնորդը նախ խորհրդարանական ընտրություններում չհասավ ցանկալի արդյունքի, հետո էլ 2013-ին չկարողացավ «խփել այնքան, ինչքան ուզում էր»: Գնա Գյումրի, որ ի՞նչ անի: Մեկ է, ոչ կարող է օգնել այդ մարդկանց, ոչ էլ իմաստ ունի դատարկ խոստումներ տալ. առջևում ընտրություններ չեն սպասվում: Գյումրեցիներն էլ այդ խոստումներից կուշտ են և արդեն ցույց են տվել, որ դրանց չեն հավատում և դրա իրավունքն ունեն: Բայց երբ երկրի ղեկավարն է նման անտարբերություն դրսևորում իր ղեկավարած երկրի քաղաքացիների վշտի նկատմամբ, դա վիրավորական է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Դե արի ու հավատա, որ այս մարդն ուզում է նոր՝ «Մարդակենտրոն» Սահմանադրություն տալ հայ ժողովրդին: Եվս մեկ անգամ տեսնում ենք, թե հատկապես որ մարդն է լինելու այդ նոր սահմանադրության կենտրոնում: Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
«Գյումրիում ոչ հարսանիք կար, ոչ էլ կնունք. Սերժ Սարգսյանը գնար, որ ի՞նչ աներ»
Եվս մեկ դեկտեմբերի 7 անցավ, մոտենում է ևս մեկ Նոր տարի, և մոտ 4 հազար գյումրեցի ընտանիքներ անտուն են. ապրում են ժամանակավոր կացարաններում:
Իսկ ՀՀ նախագահը, կամ ինչպես իրեն անվանում է հայտնի հեռուստաալիքը՝ «Երկրի առաջնորդը», իր ծանրաբեռնված գրաֆիկում տեղ չգտավ աղետի գոտու բնակիչների համար: Դե բա իհարկե, ոչ հարսանիք է, ոչ կնունք, ոչ էլ նույնիսկ ծնունդ: Այն էլ Գյումրի հասնել, որտեղ ՀՀԿ առաջնորդը նախ խորհրդարանական ընտրություններում չհասավ ցանկալի արդյունքի, հետո էլ 2013-ին չկարողացավ «խփել այնքան, ինչքան ուզում էր»: Գնա Գյումրի, որ ի՞նչ անի: Մեկ է, ոչ կարող է օգնել այդ մարդկանց, ոչ էլ իմաստ ունի դատարկ խոստումներ տալ. առջևում ընտրություններ չեն սպասվում: Գյումրեցիներն էլ այդ խոստումներից կուշտ են և արդեն ցույց են տվել, որ դրանց չեն հավատում և դրա իրավունքն ունեն: Բայց երբ երկրի ղեկավարն է նման անտարբերություն դրսևորում իր ղեկավարած երկրի քաղաքացիների վշտի նկատմամբ, դա վիրավորական է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Դե արի ու հավատա, որ այս մարդն ուզում է նոր՝ «Մարդակենտրոն» Սահմանադրություն տալ հայ ժողովրդին: Եվս մեկ անգամ տեսնում ենք, թե հատկապես որ մարդն է լինելու այդ նոր սահմանադրության կենտրոնում:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից