Լրահոս

09.12.2014 16:56


Բելգիան 2015–ին շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ–ի վարժանքներին

Բելգիան 2015–ին շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ–ի վարժանքներին

Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել է, որ երկիրը կշարունակի մասնակցել ՆԱՏՕ–ի վարժանքներին 2015 թվականին։
«Ինչ վերաբերում է իրավիճակին ՆԱՏՕ–ի հետ, Բելգիան մշտապես մասնակցում է կազմակերպության գործողություններին, մասնավորապես՝ բալթյան երկրներում ավիացիոն վերահսկողություն է իրականացնում, և մենք կշարունակենք դա 2015 թվականին։ Մենք նաև ռազմածովային վարժանքներ ենք իրականացնում», – նշել է նախարարը։
Բելգիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նմանատիպ վարժանքներ բավականին հաճախակի են կազմակերպվում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը