Երեկ տնտեսական հանցագործություններին այս կամ այն կերպ առնչվող բազաթիվ լուրերի հանդիպեցի համացանցում, որոնցից ուզում եմ անդրադառնալ մի քանի ուշագրավ թեմաների:
ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանին դատապարտեցին 12 տարվա ազատազրկման, ու նրա հետ ևս 12 հոգու նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց: Բայց ի՞նչն է զամանալի, ավելի ճիշտ՝ մեր դեպքում արդեն զարմանալի էլ չէ. հասարակական կարծիքը ցնծության մեջ չէ, որ մեղավորները պատժվեցին, ու դա դաս կլինի մյուս կաշառակերների համար: Ընդհակառակը, մեծ մասամբ նշում էին, թե այդ ինչպե՞ս կարող էին այդքան տարի, առանց վերադասի գիտության, այդքան գումար «ուտել», կամ՝ բա ավելի բարձր պաշտոնյաներին ինչո՞ւ չեն դատում:
Փաստորեն, սովամահության եզրին հասած ժողովուրդն անգամ չի հավատում, որ այս պարագայում արդարությունը վերականգնվեց, քանի որ լավ գիտի՝ եթե այդ գումարները հայտնվեին պետբյուջեում, ավելի բարձր պաշտոնյաների կողմից էին թալանվելու, մեկ է՝ ժողովրդին չէին հասնելու:
Այ հենց այդ ավելի բարձր պաշտոնյայի թեմային վերաբերողն էլ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան էր Կառավարության շենքի դիմաց: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով «Նաիրիտը» փակվեց, հարյուր միլիոնավոր դոլարներ մսխվեցին, հսկայական վարկային միջոցներ հոշոտվեցին, իսկ գլխավոր մեղավորն այժմ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է ԱՄՆ-ում: Ահա թե ինչու հասարակությունը թերահավատ է, որ Խաչիկյանին դատելով՝ հաղթեց արդարադատությունը:
Եթե «Նաիրիտի» աշխատակիցների նախորդ ամիսների աշխատավարձերը հրաժարվում եք վճարել, ժամանակին ասեիք՝ այդ մարդիկ գնային ուրիշ աշխատանք գտնեին, այլ ոչ թե հույսով կերակրեիք, թե շուտով գործարանը կաշխատի, ու ձեր կարիքը կզգացվի: Մինչդեռ, կրճատումներն ու նաև աշխատակիցների նախորդ ամիսների գումարները չվճարելը ցույց են տալիս, որ «Նաիրիտի» վերագործարկման հարցն այլևս փակված է: Բայց թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Վազգեն Խաչիկյանը իշխող՝ Հանրապետական կուսակցության անդամներ են, ուղղակի վերջինս այդքան բարձր պաշտոն չուներ ու իշխանություններին այդքան մեծ անձնական ծառայություն չէր մատուցել, որ անպատիժ մնար: Իսկ Տիգրան Սարգսյանն այնքան բան գիտի իշխանավորների մութ գործերից և այնքան մութ գործարքների է մասնակցել, որ հանգիստ կմարսի թե՛ «Նաիրիտի» թալանը, թե՛ իր օֆշորային սկանդալը, թե՛ «ատկատները» և թե՛ նմանատիպ շատ գործարքներ: Եվ միայն իշխանափոխությունից հետո է հնարավոր մեղավորներին պատժել:
Հետո էլ իշխանավորները զարմանում են, որ ժողովուրդն իրենց ոչ մի ասածին չի հավատում ու պնդում է՝ միայն իշխանափոխություն և վե՛րջ, քանի որ լավ գիտեն՝ սրանք փոխվողը չեն:
Եվ վերջապես, անդրադառնամ երեկվա մեկ այլ՝ արդեն զավեշտալի թեմայի:
Գալուստ Սահակյանը Ուրուգվայի բարձրաստիճան հյուրի ներկայությամբ ԱԺ-ում լրագրողներին մեղադրել է կաշառակերության մեջ: Այն, որ մեր լրագրողներից շատերը համապատասխան գումարի դիմաց կարող են հոգիները ծախել ու լրագրողական պրոֆեսիոնալիզմն իջեցնել շարքային գռդոնի մակարդակի, նորություն չէ: Բայց որ օրենսդիր մարմնի ամենաբարձր պաշտոնյան չի հասկանում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 311-ի՝ «կաշառակերություն» ձևակերպումը կարելի է օգտագործել պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու պարագայում, իսկ լրագրողը պաշտոնատար անձ չէ, այս մակարդակի պաշտոնյան ինչպե՞ս է պայքարելու կաշառակերության դեմ, երբ անգամ հասցեատիրոջը չգիտի, ու հանցանքի բնութագրին չի տիրապետում, բայց իր կուսակցների հետ օրենքներ է ընդունում:
Այո՛, սիրելի՛ հայրենակիցներ, միայն իշխանափոխությամբ կարելի է վերջ դնել այս խեղկատակությանը. այլ տարբերակ չկա, ավելի ճիշտ՝ այլ տարբերակ այս իշխանությունները մեզ ուղղակի չեն թողել:
Արմեն Հարությունյան
Արտոնված ու չարտոնված թալանի երկու երեսը

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1510607185877730&id=100007853887323&pnref=story