Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը:
Քննարկվել են հայ-ուրուգվայական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ նման այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուրուգվայական քաղաքական փոխգործակցության մակարդակը և ընդգծել տնտեսական բնագավառում կապերի սերտացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դանիլո Աստորին պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:
Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում կապերի խորացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, կարևորվել է հայ-ուրուգվայական բիզնես ֆորումի անցկացումը, ինչը նոր թափ կհաղորդի փոխադարձ ներդրումների ներգրավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Իր հերթին, Դանիլո Աստորին բարձր է գնահատել ուրուգվահայերի ներդրումն իր երկրի զարգացման գործում և նշել, որ նրանք արդյունավետ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և նպաստում Ուրուգվայի բարգավաճմանը: