Լրահոս

09.12.2014 15:15


Կիևը պատրաստ է գերիների փոխանակման «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով

Կիևը պատրաստ է գերիների փոխանակման «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով

Ուկրաինական կողմը պատրաստ է գերիների փոխանակման ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի հետ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կից Գերիների արձակման միասնական համակարգող կենտրոնի ղեկավար Յուրի Տանդիտը։
««Բոլորին բոլորի դիմաց» փոխանակումը մինսկյան պայմանավորվածությունների կետերից մեկն է։ Ուկրաինան պատրաստ է նման ազատման», – ընդգծել է նա։
Սակայն, նրա խոքերով, այդպիսի ազատման դեպքում առկա են նաև բարդություններ։ Տանդիտը բացառում է գումարով փոխանակման ցանկացած փորձ։
Համաձայն Անվտանգության ծառայության տվյալների՝ դեկտեմբերի 8-ի դրությամբ Ուկրաինայի 684 քաղաքացի գտնվում է գերության մեջ ԴԺՀ և ԼԺՀ տարածքներում, որոնցից 181–ը զինծառայող է։ Մոտ 1600 մարդ անհայտ կորած է համարվում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը