Գերմանական «BMW» ավտոարտադրող ընկերության ղեկավար Նորբերտ Ռայթհոֆերը ժամանակից շուտ՝ 2015 թվականին, կլքի պաշտոնը, սակայն կգլխավորի կոնցեռնի դիտորդական խորհուրդը։ Այս մասին հայտարարվել է այսօր Մյունխենում։ Ռայթհոֆերի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ Նրա տեղը, ինչպես ենթադրվում է, արդեն մայիսին կզբաղեցնի տնօրենների խորհրդի անդամ Հարալդ Քրյուգերը։ Ռայթհոֆերը գլխավորում է կոնցեռնը 2006–ից։ Ընթացիկ տարում «BMW»–ն, իր պատմության մեջ առաջին անգամ, նախատեսում էր 2 մլն մեքենա վաճառել։ Ռայթհոֆերի հրաժարականի մասին Գերմանիայում խոսում էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։
«BMW»–ի ղեկավարը 2015–ին կթողնի պաշտոնը
Գերմանական «BMW» ավտոարտադրող ընկերության ղեկավար Նորբերտ Ռայթհոֆերը ժամանակից շուտ՝ 2015 թվականին, կլքի պաշտոնը, սակայն կգլխավորի կոնցեռնի դիտորդական խորհուրդը։ Այս մասին հայտարարվել է այսօր Մյունխենում։
Ռայթհոֆերի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ Նրա տեղը, ինչպես ենթադրվում է, արդեն մայիսին կզբաղեցնի տնօրենների խորհրդի անդամ Հարալդ Քրյուգերը։
Ռայթհոֆերը գլխավորում է կոնցեռնը 2006–ից։ Ընթացիկ տարում «BMW»–ն, իր պատմության մեջ առաջին անգամ, նախատեսում էր 2 մլն մեքենա վաճառել։
Ռայթհոֆերի հրաժարականի մասին Գերմանիայում խոսում էին վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։