ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության:
Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները և երկկողմ հանդիպումները: Նա, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խթանելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գիտակրթական, մշակութային, տնտեսական բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը և ողջունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնումը, որը կնպաստի գիտակրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին և բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:
Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Չինաստանի դեսպանը Հայաստանում և ներկայացնել իր պետությունը մի երկրում, որի հետ պատմական, մշակութային, առևտրատնտեսական կապերը և շփումներն ունեն դարերի պատմություն: Պարոն Էրլունը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունը, փորձի փոխանակումը և փոխայցելությունները, որոնք բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր մասն են կազմում:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը, նույնիսկ Պեկինի համալսարանում հայոց լեզու է դասավանդվում: Թիան Էրլունը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շփումները զարգանում են բավականին դինամիկ: Նա կարևորել է համաործակցությունը մշակութային, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը: Դեսպանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:
Գալուստ Սահակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության:
Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները և երկկողմ հանդիպումները: Նա, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խթանելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գիտակրթական, մշակութային, տնտեսական բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը և ողջունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնումը, որը կնպաստի գիտակրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին և բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:
Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Չինաստանի դեսպանը Հայաստանում և ներկայացնել իր պետությունը մի երկրում, որի հետ պատմական, մշակութային, առևտրատնտեսական կապերը և շփումներն ունեն դարերի պատմություն: Պարոն Էրլունը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունը, փորձի փոխանակումը և փոխայցելությունները, որոնք բարեկամական հարաբերությունների զարգացման կարևոր մասն են կազմում:
Դեսպանի խոսքով՝ Չինաստանը մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը, նույնիսկ Պեկինի համալսարանում հայոց լեզու է դասավանդվում: Թիան Էրլունը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շփումները զարգանում են բավականին դինամիկ: Նա կարևորել է համաործակցությունը մշակութային, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը:
Դեսպանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: