Աշխարհ

09.12.2014 14:43


Ուկրաինան վերսկսել է գազի ներմուծումը Ռուսաստանից

Ուկրաինան վերսկսել է գազի ներմուծումը Ռուսաստանից

Ուկրաինան երեքշաբթի վերսկսել է գազի ներմուծումը Ռուսաստանից։ Այս մասին հայտնել է տեղական հեռուստաընկերությունը՝ «Ուկրտրանսգազ» ընկերությանը հղումով։
Վաղ նախատեսվում էր ռուսական գազի մատակարարումը սկսել դեկտեմբերի 11-ին, սակայն «Նավթոգազ Ուկրաինա» ընկերությունը վերաձևակերպել է հայտը։
Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմշինն ասել է, որ Ուկրաինան դեկտեմբերի 8-ին կսկսի ռուսական վճարված գազի ստացումը։
«Նավթոգազ Ուկրաինան» էլ շաբաթ գիշեր հայտարարել էր ընկերության կողմից կանխավճար կատարելու մասին ռուսական գազի դեկտեմբերյան մատակարարումների համար։ Ավելի ուշ «Գազպրոմում» հաստատել են Ուկրաինայից 378 մլն դոլարի ստացման մասին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը