Վաղը ՌԴ Պետդուման կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը
«Regnum.ru»–ն հայտնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Ռուսաստանի Պետդուման կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Հիշեցնենք, որ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից պայմանագրի վավերացումից հետո Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Ըստ նախատեսվածի՝ դա կլինի 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը Սերժ Սարգսյանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ միասին ստորագրել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին։