Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առավոտվանից ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված հարյուրավոր նաիրիտցիներ պահանջում են աշխատավարձի շուրջ մեկուկես տարվա պարտքի մարում և «Նաիրիտի» վերագործարկում։
«7օրի» լրագրողի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ընդունել է «Նաիրիտի» աշխատողների վեց հոգուց բաղկացած պատվիրակությանը։ Կառավարության ղեկավարն աշխատակիցներին ասել է, որ գործարանի տնօրենների խորհրդին հանձնարարելու է ելքեր գտնել՝ վճարելու կուտակված պարտքը. վարչապետը, մասնավորապես, առաջարկել է դատի տալ «Նաիրիտ 2»–ին, որը տարիներ առաջ մի հոսքագիծը վաճառել է Չինաստանին։ Հոսքագծից ստացվող հասույթը, որն այդպես էլ չի ստացել գործարանը, ճշտորեն համապատասխանում է աշխատողների պարտքի չափին։
Հ. Աբրահամյանի խոսքերով՝ պարտքերը, հնարավոր է, վճարվեն որոշակի ժամանակացույցով, այսինքն՝ առաջնահերթ մարվեն ցածր աշխատավարձ ստացողների պարտքերը, ապա՝ արդեն տարիների ընթացքում՝ մլն–ից ավելի աշխատավարձ ստացողներինը։ Ի դեպ, վարչապետը դժգոհություն է հայտնել, որ չաշխատող գործարանի տնօրենը մլն–ից ավելի աշխատավարձ է ստանում։
Հիշեցնենք՝ 2010–ին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով Չինաստանին գրեթե նվիրաբերվեց քլորոպրենային կաուչուկի արտադրության երրորդ հոսքագիծը՝ այդպիսով նաև մրցակից արտադրանք ստեղծելով։
Հայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկան չորս տարի է՝ կաթվածահար է։ Հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին վճարվում է աշխատավարձի 2/3-ը, երբ գումար են հայթայթում տարբեր աղբյուրներից։ Գործարանը շարունակում է աշխատողներին ծանուցագրեր ուղարկել աշխատանքային պայմանագրերի լուծարման վերաբերյալ, սակայն վերջինները մտադիր չեն ստորագրել դրանք, քանի դեռ չի զրոյացվել ողջ պարտքը։ Փետրվարին նախատեսվում են զանգվածային կրճատումներ, ինչն էլ կնշանակի պարզապես գործարանի գլխատում։
Վարչապետն առաջարկել է դատի տալ «Նաիրիտ 2»–ին

7or.am