Լրահոս

09.12.2014 13:29


Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է նռնակ

Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է նռնակ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.10-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Կորյուն Հ.-ն և հայտնել, որ նախկին զորամասի տարածքում շինարարություն կատարելու ժամանակ հողի տակից հայտնաբերվել է նռնակ: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ նույն օրը, ժամը 13.45-ի սահմաններում, Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող, նշված շինարարության ժամանակ, հողի մեջ հայտնաբերվել է ուսումնական «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը