Լրահոս

09.12.2014 11:29


Լիբանանի վարչապետ. «Երկրին սպառնում է ծայրահեղական իսլամի տարածումը»

Լիբանանի վարչապետ. «Երկրին սպառնում է ծայրահեղական իսլամի տարածումը»

Լիբանանի ներսում ծայրահեղական իսլամի տարածումն իրական սպառնալիք է մերձավորարևելյան այդ պետության համար։ Այդպիսի կարծիք է հայտնել Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը ֆրանսիական «Le Figaro» թերթին տված հարցազրույցում։
«Այդ սպառնալիքն իրական է։ «Իսլամական պետության» հետ կապված երկու կնոջ ձերբակալումն ապացուցում է, որ իսլամիստների ցանցն ակտիվ գործում է։ Նրանք միջնորդի դեր էին կատարում և բաշխում դրամական միջոցները», – նշել է լիբանանյան կառավարության ղեկավարը։

Ինչպես հիշեցրել է Սալյամը, վերջին ամիսներին Լիբանանը մի քանի հուժկու ահաբեկչական գործողություններ է վերապրել.

«Սակայն իրավապահ ծառայություններին հաջողվել է պայքարել այդ սպառնալիքի դեմ տարածաշրջանային անվտանգության ծրագրի օգնությամբ, որի առաջին արդյունքը դարձել է իմ կառավարության ձևավորումը պետական իշխանության ինստիտուտների 11-ամսյա կաթվածից հետո», – նշել է լիբանանյան վարչապետը։
Միևնույն ժամանակ, Լիբանանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նրա երկրի անվտանգության գլխավոր սպառնալիքն իսլամիստների զինված խմբավորումներն են, որոնք գործում են հարևան Սիրիայում։ Նրա խոսքերով՝ Լիբանանի մարտունակության ամրապնդումը կդառնա բանակցությունների հիմնական հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ֆրանսիա նրա առաջիկա այցի ժամանակ։

Ավելի վաղ պայմանավորվածություն է եղել Բեյրութին 3 մլրդ եվրոյի ֆրանսիական զենք մատակարարել, որի ֆինանսավորումը ստանձնել է Սաուդյան Արաբիան։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը