Կիմ Չեն Ընը կնոջ հետ մասնակցել է Հյուսիսային Կորեայի զինծառայողների կանանց կազմակերպած համերգին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է Կորեայի ազգային բանակի զինծառայողների ընտանիքների կողմից կազմակերպված ներկայացմանը։ Այս մասին հաղորդում է «ՑՏԱԿ» տեղեկատվական գործոկալությունը։ Համերգի մասնակիցները երգեր են կատարել, ինչպես նաև հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի և նրա որդի Կիմ Չեն Ընի արժանիքները գովերգող պոեմներ կարդացել։ Համերգի ավարտին Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել գեղարվեստական համույթի դերասանական ունակությունները։
«Հյուսիսային Կորեայի բանակի ուժը կախված է ոչ միայն նրա հարվածային միջոցներից, այլ նաև զինծառայողների ընտանիքների հավատարմությունից, որի շնորհիվ Կորեական ազգային բանակի մարտիկները հաջողությամբ պահպանում են կուսակցությունը և հեղափոխությունը», – մեջբերում է «ՑՏԱԿ»–ը Կիմ Չեն Ընի խոսքերը։ Համերգին ներկա էին Հյուսիսային Կորեայի առաջին տիկին Լի Սոլ Չժուն և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կիմ Չեն Ընը կնոջ հետ մասնակցել է Հյուսիսային Կորեայի զինծառայողների կանանց կազմակերպած համերգին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է Կորեայի ազգային բանակի զինծառայողների ընտանիքների կողմից կազմակերպված ներկայացմանը։ Այս մասին հաղորդում է «ՑՏԱԿ» տեղեկատվական գործոկալությունը։
Համերգի մասնակիցները երգեր են կատարել, ինչպես նաև հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի և նրա որդի Կիմ Չեն Ընի արժանիքները գովերգող պոեմներ կարդացել։
Համերգի ավարտին Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել գեղարվեստական համույթի դերասանական ունակությունները։
«Հյուսիսային Կորեայի բանակի ուժը կախված է ոչ միայն նրա հարվածային միջոցներից, այլ նաև զինծառայողների ընտանիքների հավատարմությունից, որի շնորհիվ Կորեական ազգային բանակի մարտիկները հաջողությամբ պահպանում են կուսակցությունը և հեղափոխությունը», – մեջբերում է «ՑՏԱԿ»–ը Կիմ Չեն Ընի խոսքերը։
Համերգին ներկա էին Հյուսիսային Կորեայի առաջին տիկին Լի Սոլ Չժուն և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։