Լրահոս

09.12.2014 10:42


«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ պաշտոնական հայտարարությունը

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ պաշտոնական հայտարարությունը

Հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով:

  1. Աշխատողների թվաքանակի հնարավոր կրճատման դեպքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գործելու է բացառապես գործող` ՀՀ օրենսդրության սահմաններում, այն է`
  • ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, մինչև հնարավոր կրճատման օրը, աշխատողները գրավոր կծանուցվեն այդ մասին,
  • «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներից յուրաքանչյուրի հետ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի կկատարվի վերջնահաշվարկ (այդ թվում` աշխատավարձի գծով պարտքերի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով):
    • (Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը.
  1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
  2. Ոչ ոք և երբևէ չի հայտարարել, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատողներին չեն վճարվի աշխատավարձի մասով կուտակված պարտքերը:
  3. «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողների հետ: Նոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ ներկայիս աշխատակիցների հետ:
  4. Համաձայն ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հայտարարության` 2014թ-ի դեկտեմբերին «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ:

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինություն

Այս խորագրի վերջին նյութերը