Լրահոս

09.12.2014 09:32


Վերացվել է «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրության կասեցումը

Վերացվել է «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ որոշում է կայացվել արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացնելու մասին։ Վերացվել է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանի» արտադրամասի «Բաստուրմա» արտադրատեսակի արտադրության կասեցումը։

Նշվում է, որ Ծառայությանը հայտնի բոլոր փոստային հասցեներով է Ա/Ձ «Գագիկ Ղազարյանին» «Արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացնելու մասին» որոշումը ուղարկվելու, սակայն նրա կողմից ստացված չլինելու պատճառով որոշումը հրապարակվում է Ծառայության պաշտոնական կայքում՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի:

Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը