Վարչապետը չընդունեց. վաղը նաիրիտցիները նորից ցույցի դուրս կգան
Ինչպես ավելի վաղ գրել էինք, «Նաիրիտ» գործարանի աշխատողներն այսօր կրկին ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձերի պարտքի ամբողջական մարում և «Նաիրիտի» վերագործարկում։ Հավաքվելով գործարանի դիմաց՝ նրանք երթով պաստառներով շարժվել են դեպի ՀՀ կառավարության շենք։
«7օրի»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախապես Կառավարությունից համաձայնել են 5 հոգու ընդունել, այնուհետև, երկար սպասեցնելուց հետո, հայտնել են, որ Կառավարության ղեկավարը դեռ նիստի է, իսկ որոշ ժամանակ անց էլ պարզվել է, որ Հովիկ Աբրահամյանը չի կարող ընդունել նրանց։
Վաղը գործարանի աշխատողները մտադիր են նորից ցույց անել Կառավարության շենքի դիմաց։

7or.am