Լրահոս

08.12.2014 18:40


ԻՊ զինյալները տուրքեր են սահմանել Քիրքուք քաղաքի բնակիչների համար

ԻՊ զինյալները տուրքեր են սահմանել Քիրքուք քաղաքի բնակիչների համար

«Իսլամական պետության» ղեկավարները ոչ միայն «նավթադոլարներով» ոսկի և արծաթ են գնում, այլև «տուրք» են հավաքում իրաքյան քաղաքների բնակիչներից մետաղադրամներ արտադրելու համար։
Ամբիցիոզ նախագիծը՝ սեփական արժույթ ներմուծելը՝ ոսկյա, արծաթյա և պղնձյա մետաղադրամների տեսքով, առավել իրական է դառնում։
Իրաքյան Քիրքուք քաղաքի փողոցներում, որը մի քանի ամիս վերահսկվում էր ԻՊ զինյալների կողմից, կոչեր են հնչում ինքնակամ հանձնել ողջ ոսկին ու արծաթը ԻՊ գանձարան մետաղադրամներ արտադրելու համար։

Լոյալ իմամները՝ ԻՊ ղեկավար Աբու Բաքր ալ–Բաղդադիի գլխավորությամբ, կոչ են անում տեղաբնակներին ընդհանուր շահի համար ներդրում անել այդ նախագծի իրականացման գործում։ Ինչպես նշում են ականատեսները, շատերն ինքնակամ հանձնում են դրանք. մի մասն առաջնորդվում է սեփական անվտանգության խնդրով, մյուսն անկեղծորեն հավատում է այդ «բարեփոխման անհրաժեշտությանը»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Այս խորագրի վերջին նյութերը