ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին:
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին:
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:
Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների? Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ: Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:
Զեկույցներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին, արծարծվել են տարբեր պատմական ժամանակահատվածներում իրականացված այդ հանցագործությունների պատմական եւ քաղաքական փոխկապվածության եւ փոխպայմանավորվածության հարցերը:
Հնչեցված ելույթներում մասնավորապես քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության կիրառելի իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները: Անդրադարձ է կատարվել ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարին, ներկայացվել են մի շարք պետություններում այդ հանցագործության ժխտման համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրության արդի կանոնակարգումները եւ քննարկվել են ժխտողականության հարցում առկա հիմնական մարտահրավերները: Վերլուծվել է ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարցում առկա միջազգային փորձը եւ դրանց հնարավոր լուծումների կիրառման կառուցակարգերը:
Որպես ցեղասպանական քաղաքականության իրականացման հիմքեր՝ մատնանշվել են եւ դատապարտվել կրոնական եւ էթնիկ անհանդուրժողականության, խտրականության, այլատյացության, ռասիզմի եւ հակասեմիթականության զանազան դրսեւորումներ:
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում