Լրահոս

08.12.2014 17:04


Կարմիր խաչը վերսկսել է մարդասիրական գործունեությունն Ուկրաինայի արևելքում

Կարմիր խաչը վերսկսել է մարդասիրական գործունեությունն Ուկրաինայի արևելքում

Կարմիչ խաչի միջազգային հանձնաժողովը վերսկսել է իր գործունեությունն Ուկրաինայի արևելքում։ Այս մասին հաղորդել է «ՏԱՍՍ»–ին կազմակերպության նախագահ Փիթեր Մաուրերը։
Կարմիր խաչը դադարեցրել էր գործողությունները տարածաշրջանում հոկտեմբերի սկզբին Դոնեցկի հրետակոծման ընթացքումսեփական աշխատակցի սպանությունից հետո։

«Մենք լուրջ ազդվել էինք ռազմական բախումներից. դա արգելք էր Կարմիր խաչի աշխատանքի համար, սակայն արդեն շաբաթվա ընթացքում մենք նորից աշխատում ենք Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում», – ասել է Մաուրերը։ Նրա տվյալներով՝ «այժմ Ուկրաինայում աշխատում է Կարմիր խաչի մոտ 70ներկայացուցիչ՝ չհաշված տեղում վարձված աշխատակիցները»։

«Այժմ մենք զբաղված ենք նրանով, որ գործողությունն ընթանա ամբողջ ծավալով։ Մենք համոզված ենք, որ ձմռանն ընդառաջ՝ անհրաժեշտ է ամրապնդել ջանքերը երկրի ողջ տարածքում», – նշել է ԿԽ նախագահը։
Մաուրերը նշել է, որ մինչ այժմ կողմերի համար չի գտնվել բոլորի համար ընդունելի ձևաչափ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու Ուկրաինայի արևելքին։

Այս խորագրի վերջին նյութերը