Լրահոս

08.12.2014 16:09


Գալուստ Սահակյան. «Գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»

Գալուստ Սահակյան. «Գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»

ՀՀ Ազգային ժողովում կայացել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը։

Գալուստ Սահակյանը լրագրողներին հորդորել է կոռուպցիայի մասին շատ հարցեր չտալ՝ միաժամանակ հավելելով՝ թեև կոռուպցիոն դրսևորումները Հայաստանում նվազել են, բայց այսօր կոռուպցիայի մեջ են բոլորը՝ թե՛ պաշտոնյաները, թե՛ լրագրողները.

–Գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում։

Ի դեպ, իր այս խոսքերը Գ. Սահակյանը խնդրել է չթարգմանել Դ. Աստորիի համար։

ՀՀ ԱԺ նախագահը նաև դժգոհել է, որ այսօր ամենաահավոր բանը միմյանց չհավատալն ու չվստահելն է:

–Հավատի կորուստն ավելի վտանգավոր է պետության համար, քան կոռուպցիան,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը