Ազգային ճակատն առաջարկել է Ռադային դիտարկել Ուկրաինայի՝ որպես ԱՄՆ դաշնակցի կարգավիճակը
Ուկրաինային որպես ԱՄՆ դաշնակից դիտարկելու հարցը Գերագույն ռադային առաջարկել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Պաշինսկին «Ազգային ճակատից»։
«Այդ հարցը քաղաքական է, գտնվում է Գերագույն ռադայի լիազորություններում», – հայտարարել է նա Ռադայի համակարգող խորհրդի նիստում՝ հավելելով, որ այն հարկ է ներառել հինգշաբթի կայանալիք խորհրդարանի նիստի օրակարգ։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի կեսերին ԱՄՆ իր այցի շրջանակներում ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ խնդրել էր Սպիտակ տան ղեկավարությանը Ուկրաինային հատուկ կարգավիճակ տրամադրել անվտանգության գծով։ Այն ժամանակ նախագահ Օբաման մերժել էր Պորոշենկոյին նման կարգավիճակ տրամադրել Ուկրաինային ՆԱՏՕ–ից դուրս՝ նշելով, որ Ուկրաինան առանց այդ էլ ունի ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։