Լրահոս

08.12.2014 14:59


Իրանի ՀՕՊ–ը երկրի սահմանի մոտ հետախույզ ինքնաթիռ է հայտնաբերել

Իրանի ՀՕՊ–ը երկրի սահմանի մոտ հետախույզ ինքնաթիռ է հայտնաբերել

Իրանի ՀՕՊ համակարգը մարտական պատրաստվածության է բերվել այն բանից հետո, երբ սահմանին «У-2» հետախույզ ինքնաթիռ է հայտնվել։ Այս մասին հաղորդել է «Հաթամ ալ–Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար Ֆարզադ Իսմայիլին։
«Մենք պատրաստ էին կրակ բացել, սակայն այն բանից հետո, երբ հետախույզ ինքնաթիռը նկատեց մեր ռադարների աշխատանքը, սահմանից հեռացավ»,–ասել է հրամանատարը։
Իսմայիլին նշել է նաև, որ ամերիկյան «У-2» տիպի հետախույզ ինքնաթիռը առաջ էլ բավական բարդ նկատելի թիրախ է հանդիսացել ռադարների համար ցածր արտացոլություն ունեցող մակերևույթի պատճառով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը