Լրատվական դաշտում լյուստրացիայի իրականացման կարիք կա
Բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ, որոնք լուծման կարիք ունեն, նոր իշխանությունները պետք է նաև իրականացնեն լյուստրացիա լրատվական դաշտում: Զարմանալ պետք չէ, քանի որ մականունավոր ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քիչ վտանգ են իրենցից ներկայացնում, քան «ուսյալ-կրթյալ» լրագրողները, ովքեր արևմտյան աշխարհի արժեքների ու այլ գաղափարական հիմքերի ներքո ծառայում են գործող իշխանություններին ու զանազան անպատվաբեր պատվերներ իրականացնում ընդդիմության դեմ: Այդ մարդիկ (Արմինե Օհանյանը, Արման Բաբաջանյանը և այլք) պարզապես այլասերել են «հրապարակային խոսք» ասվածը, լրագրություն երևույթը: Իրենց գործունեությամբ իրենք ոչ միայն ծառայություններ են մատուցում իշխանություններին՝ քննադատելով ու «ցեխ շպրտելով» ընդդիմադիրների դեմ, այլ նաև խեղաթյուրում են հասարակության պատկերացումները քաղաքականության, քաղաքացիական հասարակության, լրագրության, արժանապատվության, հայրենասիրության ու պետության մասին: Քաղաքականությունը ներկայացվում է որպես անբարոյականություն, լրագրությունը որպես ուղղորդված կեղտոտ պատվերներ կատարելու արվեստ, որում էթիկան, մարդկային արժեքները տեղ չունեն, կա միայն օրվա փողի խնդիր: Իհարկե, այս ամենի "մտավոր կենտրոնը" Բաղրամյան 26-ում է, ու իշխանափոխությունից հետո շատ հարցեր կլուծվեն ինքնիստիքյան, սակայն անհրաժեշտ է լինելու հրապարակային կերպով ներկայացնել այն բոլոր կեղտոտ սխեմաները, որոնցով "անկախ" ԶԼՄ-ները ֆինանսավորվել են իշխանությունների կողմից: Պետք է լինելու ներկայացնել, թե կոնկրետ ով ի՞նչ ուղղությունով է աշխատել ու ի՞նչ ծառայություններ մատուցել իշխանություններին պետության հիմքերը խարխլելու գործում: Սա անհրաժեշտ է անել ոչ միայն այն բանի համար, որ պետության դեմ աշխատող բոլոր էլեմենտները միշտ պիտի պատժվեն: Սա անհրաժեշտ է նաև այն բանի համար, որ լրագրողների նոր սերունդը երբեք չիջնի այսօրվա իրենց գործընկերների մակարդակին, իսկ նոր իշխանությունները գայթակղություն չունենան օգտվել այսօրվա իշխանությունների կողմից ստեղծված «գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից օգտագործվող մեթոդներից:
Լրատվական դաշտում լյուստրացիայի իրականացման կարիք կա
Բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ, որոնք լուծման կարիք ունեն, նոր իշխանությունները պետք է նաև իրականացնեն լյուստրացիա լրատվական դաշտում: Զարմանալ պետք չէ, քանի որ մականունավոր ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քիչ վտանգ են իրենցից ներկայացնում, քան «ուսյալ-կրթյալ» լրագրողները, ովքեր արևմտյան աշխարհի արժեքների ու այլ գաղափարական հիմքերի ներքո ծառայում են գործող իշխանություններին ու զանազան անպատվաբեր պատվերներ իրականացնում ընդդիմության դեմ:
Այդ մարդիկ (Արմինե Օհանյանը, Արման Բաբաջանյանը և այլք) պարզապես այլասերել են «հրապարակային խոսք» ասվածը, լրագրություն երևույթը: Իրենց գործունեությամբ իրենք ոչ միայն ծառայություններ են մատուցում իշխանություններին՝ քննադատելով ու «ցեխ շպրտելով» ընդդիմադիրների դեմ, այլ նաև խեղաթյուրում են հասարակության պատկերացումները քաղաքականության, քաղաքացիական հասարակության, լրագրության, արժանապատվության, հայրենասիրության ու պետության մասին: Քաղաքականությունը ներկայացվում է որպես անբարոյականություն, լրագրությունը որպես ուղղորդված կեղտոտ պատվերներ կատարելու արվեստ, որում էթիկան, մարդկային արժեքները տեղ չունեն, կա միայն օրվա փողի խնդիր: Իհարկե, այս ամենի "մտավոր կենտրոնը" Բաղրամյան 26-ում է, ու իշխանափոխությունից հետո շատ հարցեր կլուծվեն ինքնիստիքյան, սակայն անհրաժեշտ է լինելու հրապարակային կերպով ներկայացնել այն բոլոր կեղտոտ սխեմաները, որոնցով "անկախ" ԶԼՄ-ները ֆինանսավորվել են իշխանությունների կողմից: Պետք է լինելու ներկայացնել, թե կոնկրետ ով ի՞նչ ուղղությունով է աշխատել ու ի՞նչ ծառայություններ մատուցել իշխանություններին պետության հիմքերը խարխլելու գործում:
Սա անհրաժեշտ է անել ոչ միայն այն բանի համար, որ պետության դեմ աշխատող բոլոր էլեմենտները միշտ պիտի պատժվեն: Սա անհրաժեշտ է նաև այն բանի համար, որ լրագրողների նոր սերունդը երբեք չիջնի այսօրվա իրենց գործընկերների մակարդակին, իսկ նոր իշխանությունները գայթակղություն չունենան օգտվել այսօրվա իշխանությունների կողմից ստեղծված «գեբելսյան» քարոզչամեքենայի կողմից օգտագործվող մեթոդներից:
Արսեն Գևորգյան