Գագիկ Ծառուկյան. «Համաժողովրդական շարժումն իր ընթացքի մեջ է»
Այցով Գյումրիում է գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ ԳագիկԾառուկյանը։ Նա հարգել է 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։
Այնուհետև, Գ. Ծառուկյանը հանդիպել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ։
Մինչ այդ նա պատասխանել է լրագրողներին՝ նշելով, որ այսօր չի ցանկանում քաղաքականությունից խոսել։
–Համաժողովրդական շարժումն իր ընթացքի մեջ է։ Այսօր ես չեմ ուզում քաղաքականությունից խոսել։ Երբ որ հարկ լինի, ես ամեն ինչը կարճ, կոնկրետ կասեմ,– նշել է Գ. Ծառուկյանը։
Իսկ սոցիալապես խիստ ծանր պայմաններում ապրող գյումրեցիներին նա խոստացել է 45 մլն դրամ ֆինանսական օգնություն տրամադրել։ Դրամական օժանդակություն կստանան նաև նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքները։
Գագիկ Ծառուկյան. «Համաժողովրդական շարժումն իր ընթացքի մեջ է»
Այցով Գյումրիում է գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա հարգել է 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։

7or.am