Տուրչինով. «Ուկրաինայի կառավարության գործունեության ծրագիրն անհրաժեշտ է հաստատել դեկտեմբերի 11-ին»
Ուկրաինական խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցությունն առաջարկում է դիտարկել և հաստատել Գերագույն ռադայի կողմից երկրի կառավարության գործունեության ծրագիրը։
«Այսօր–վաղը ծրագիրը կներկայացվի խորհրդարանին, հինգշաբթի այն պետք է դնել քվեարկության», – ընդգծել է խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովը խմբակցության ղեկավարների նիստում։ Նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից նոր կառավարության կազմի հաստատումից հետո նրա ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ նոր կառավարության գործողությունների ծրագիրը պետք է Ռադա ներկայացվի երկու օրվա ընթացքում։
Տուրչինով. «Ուկրաինայի կառավարության գործունեության ծրագիրն անհրաժեշտ է հաստատել դեկտեմբերի 11-ին»
Ուկրաինական խորհրդարանի «Ազգային ճակատ» խմբակցությունն առաջարկում է դիտարկել և հաստատել Գերագույն ռադայի կողմից երկրի կառավարության գործունեության ծրագիրը։
«Այսօր–վաղը ծրագիրը կներկայացվի խորհրդարանին, հինգշաբթի այն պետք է դնել քվեարկության», – ընդգծել է խմբակցության առաջնորդ Ալեքսանդր Տուրչինովը խմբակցության ղեկավարների նիստում։
Նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից նոր կառավարության կազմի հաստատումից հետո նրա ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ նոր կառավարության գործողությունների ծրագիրը պետք է Ռադա ներկայացվի երկու օրվա ընթացքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։