Իրաքի ԱԳՆ ղեկավար. «Մենք Իրանից առավել մեծ համագործակցություն ենք սպասում ԻՊ դեմ պայքարում»
Իրաքը Իրանից ակնկալում է առավել մեծ համագործակցություն «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ–Ջահաֆարին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Նախարարի խոսքերով՝ ԻՊ ահաբեկիչներն ընդհանուր սպառնալիք են ներկայացնում մյուս երկրների համար, և այդ սպառնալիքը ստիպում է Իրաքին և Իրանին ամրապնդել հարաբերություններն ամենաբարձր մակարդակով։ «Մենք բարձր ենք գնահատում մարդասիրական դիրքորոշումը, որն ունի Իրանն Իրաքի նկատմամբ...», – ընդգծել է ալ–Ջահաֆարին, որի խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» գործակալությունը։ Ալ–Ջահաֆարին ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ մասնակցելու երեքշաբթի այնտեղ բացվող «Խաղաղությունը բռնության և ծայրահեղության դեմ» միջազգային կոնֆերանսին։
Իրաքի ԱԳՆ ղեկավար. «Մենք Իրանից առավել մեծ համագործակցություն ենք սպասում ԻՊ դեմ պայքարում»
Իրաքը Իրանից ակնկալում է առավել մեծ համագործակցություն «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ–Ջահաֆարին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
Նախարարի խոսքերով՝ ԻՊ ահաբեկիչներն ընդհանուր սպառնալիք են ներկայացնում մյուս երկրների համար, և այդ սպառնալիքը ստիպում է Իրաքին և Իրանին ամրապնդել հարաբերություններն ամենաբարձր մակարդակով։
«Մենք բարձր ենք գնահատում մարդասիրական դիրքորոշումը, որն ունի Իրանն Իրաքի նկատմամբ...», – ընդգծել է ալ–Ջահաֆարին, որի խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» գործակալությունը։
Ալ–Ջահաֆարին ժամանել է Իրանի մայրաքաղաք՝ մասնակցելու երեքշաբթի այնտեղ բացվող «Խաղաղությունը բռնության և ծայրահեղության դեմ» միջազգային կոնֆերանսին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։