Ռուբեն Հակոբյան. «Ազատվե՛ք ձեր մեջ եղած թույնից ու չարությունից»
«ՀՐԱՊԱՐԱԿ»- ային 2 Թերեւս աշխարհում չկա ավելի նենգ երեւույթ, քան չարությամբ պրկված եւ թույն արտաշնչող կինը: Հերթական անգամ այս թերթոնը, դեկտեմբերի 6-ի իր համարում ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու մասին իմ ելույթին անդրադառնալով, փորձել է ապակողմնոշել ընթերցողին՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը: Նույնիսկ մտավոր թույլ ունակություններ ունեցող տառաճանաչը կհասկանար, որ ես սիրառատ կնոջ հետ համեմատում եմ նրանց, ովքեր Եվրամիության եւ Ռուսաստանի հետ խաղեր տալով՝ Հայաստանը հասցրին այս օրվան: Ելույթիս ամբողջական տեսագրությունը «Ո՞վ է մեղավոր» վերնագրով ընդգրկված է ՖԲ-յան իմ էջում, կարող եք դիտել: Բայց, հստակ է՝ այս կանանց համար խնդիրը հասկանալը չէ, այլ պատվիրատուի հրահանգով մարդկանց հասցեին «հաճոյախոսություններ» շաղ տալը: Շարունակե՛ք, եթե դրանից հաճույք եք ստանում, բայց մի խորհուրդ՝ ազատվե՛ք ձեր մեջ եղած թույնից ու չարությունից, եթե կարող եք: Ամեն ինչից զատ՝ դա վնաս է նաեւ ձեր առողջությանը: Հ.Գ. Այլեւս չեմ անդրադառնալու այս թերթոնի էջերում իմ հասցեին պարբերաբար հնչող «հաճոյախոսություններին»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Ռուբեն Հակոբյան. «Ազատվե՛ք ձեր մեջ եղած թույնից ու չարությունից»
«ՀՐԱՊԱՐԱԿ»- ային 2
Թերեւս աշխարհում չկա ավելի նենգ երեւույթ, քան չարությամբ պրկված եւ թույն արտաշնչող կինը: Հերթական անգամ այս թերթոնը, դեկտեմբերի 6-ի իր համարում ԱԺ-ում ԵՏՄ-ին միանալու մասին իմ ելույթին անդրադառնալով, փորձել է ապակողմնոշել ընթերցողին՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը: Նույնիսկ մտավոր թույլ ունակություններ ունեցող տառաճանաչը կհասկանար, որ ես սիրառատ կնոջ հետ համեմատում եմ նրանց, ովքեր Եվրամիության եւ Ռուսաստանի հետ խաղեր տալով՝ Հայաստանը հասցրին այս օրվան: Ելույթիս ամբողջական տեսագրությունը «Ո՞վ է մեղավոր» վերնագրով ընդգրկված է ՖԲ-յան իմ էջում, կարող եք դիտել: Բայց, հստակ է՝ այս կանանց համար խնդիրը հասկանալը չէ, այլ պատվիրատուի հրահանգով մարդկանց հասցեին «հաճոյախոսություններ» շաղ տալը: Շարունակե՛ք, եթե դրանից հաճույք եք ստանում, բայց մի խորհուրդ՝ ազատվե՛ք ձեր մեջ եղած թույնից ու չարությունից, եթե կարող եք: Ամեն ինչից զատ՝ դա վնաս է նաեւ ձեր առողջությանը:
Հ.Գ. Այլեւս չեմ անդրադառնալու այս թերթոնի էջերում իմ հասցեին պարբերաբար հնչող «հաճոյախոսություններին»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից