Ռուսաստանի թեթև ձեռքով (ռուսները կարճ հիշողություն ունեն, բայց դա իրենց խնդիրն է) Թուրքիան տարածաշրջանում վերածվում է զգալի գործոնի։ Քանի կար՝ ԵՄ–ն փակել էր բոլոր դռները Թուրքիայի առաջ, իսկ այժմ ամենաբարձր մակարդակով պատվիրակություն է ուղարկում Թուրքիա։ Հավանաբար, ԵՄ և Թուրքիայի միջև որոշ հարցերի շուրջ սակարկումներ կլինեն. ամեն ինչ ոչինչ, եթե Թուրքիան չլիներ մեր անմիջական հարևանը։ Օր օրի թուլացող Հայաստանի հարևանը։
Թուրքիայի՝ գործոն դառնալը, որի պարագայում նա հեշտությամբ առաջ կտանի սեփական շահերը, մեզ ահագին մտածելու տեղ պիտի տա։ Արևի տակ մեր տեղը չկորցնելու համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանափոխություն, քանզի աշխարհաքաղաքական զարգացումների այս ֆոնին մի կողմից, և երկրում առկա իշխանության թուլության ու ձախողման՝ մյուս, մենք չենք կարող երկրում զարգացում ապահովել։ Հետևապես, չենք էլ կարողանա պաշտպանել մեր շահերը միջազգային հարթակում։
Աննա Մովսիսյան.
Ռուսաստանի թեթև ձեռքով (ռուսները կարճ հիշողություն ունեն, բայց դա իրենց խնդիրն է) Թուրքիան տարածաշրջանում վերածվում է զգալի գործոնի։ Քանի կար՝ ԵՄ–ն փակել էր բոլոր դռները Թուրքիայի առաջ, իսկ այժմ ամենաբարձր մակարդակով պատվիրակություն է ուղարկում Թուրքիա։ Հավանաբար, ԵՄ և Թուրքիայի միջև որոշ հարցերի շուրջ սակարկումներ կլինեն. ամեն ինչ ոչինչ, եթե Թուրքիան չլիներ մեր անմիջական հարևանը։ Օր օրի թուլացող Հայաստանի հարևանը։
Թուրքիայի՝ գործոն դառնալը, որի պարագայում նա հեշտությամբ առաջ կտանի սեփական շահերը, մեզ ահագին մտածելու տեղ պիտի տա։
Արևի տակ մեր տեղը չկորցնելու համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է իշխանափոխություն, քանզի աշխարհաքաղաքական զարգացումների այս ֆոնին մի կողմից, և երկրում առկա իշխանության թուլության ու ձախողման՝ մյուս, մենք չենք կարող երկրում զարգացում ապահովել։ Հետևապես, չենք էլ կարողանա պաշտպանել մեր շահերը միջազգային հարթակում։
Աննա Մովսիսյան