Լրահոս

08.12.2014 10:38


Ուկրաինական «Ընդդիմադիր դաշինքը» մտադիր է «ստվերային կառավարություն» և նոր կուսակցություն ստեղծել

Ուկրաինական «Ընդդիմադիր դաշինքը» մտադիր է «ստվերային կառավարություն» և նոր կուսակցություն ստեղծել

«Ընդդիմադիր դաշինքը»՝ խմբակցություն, որը Գերագույն ռադայում մեծությամբ չորրորդն է, մտադիր է «ստվերային կառավարություն» և նոր կուսակցություն ստեղծել ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին «Ինտեր» հեռուստաընկերության եթերում հայտնել է դաշինքից ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լևոչկինը։

«Մոտ ապագայում մենք ընդդիմադիր կառավարություն կստեղծենք, որը կառաջարկի տնտեսության զարգացման ճիշտ ծրագիր», – ասել է նա։
Լևոչկինի խոսքերով՝ ընդդիմությունը գնում է այդ քայլին, քանզի կառավարության ներկայիս կազմը ոչ լեգիտիմ է համարում։
Ընդդիմությունը մտադիր է սեփական կառավարության գործունեությունն ուղղել տնտեսական հարցերի լուծմանը։ Խնդիրների շարքում են գրիվնայի կուրսի պահպանումը, էներգահամակարգի աշխատանքի կարգավորումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Իրավիճակը երկրի հարավ–արևելքում դաշինքը նախատեսում է լուծել բանակցությունների միջոցով, իսկ առաջին քայլն այդ հարցում պետք է դառնա Դոնբասի տնտեսական արգելափակման օրենքի չեղարկումը։

Ինչ վերաբերում է կուսակցությանը, նշվել է, որ այն ներկայացնելու է ընդդիմությունն առաջիկա «տեղական և բոլոր արտահերթ ընտրություններում»։
«Ընդդիմադիր դաշինքի» հիմքը կազմել են նախկին կառավարող «Ռեգիոնների կուսակցության» անդամները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը