Աշխարհ

08.12.2014 10:22


Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ «գունավոր» երիտասարդությանն անվտանգ չէ գործ ունենալ ոստիկանության հետ

Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ «գունավոր» երիտասարդությանն անվտանգ չէ գործ ունենալ ոստիկանության հետ

Նյու Յորքի քաղաքպետ Բիլլ դե Բլազիոն կարծում է, որ ԱՄՆ–ի «գունավոր» բնակչության երիտասարդ ներկայացուցիչների համար ոստիկանության հետ գործ ունենալն ապահով չէ։ Այս մասին նա հայտարարել է կիրակի ամերիկյան «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Տասնամյակների ընթացքում «գունավոր» երեխաների ծնողները, մասնավորապես՝ երիտասարդների, փորձում էին նրանց սովորեցնել շատ զգույշ իրենց պահել ոստիկանության սպաների հետ հարաբերվելիս, – նշել է քաղաքապետը։– Սպիտակ երեխաների համար իրավիճակն այլ է։ Այդպիսին է իրականությունը երկրում»։
Նա խոստովանել է, որ ինքն էլ իր սևամորթ որդուն՝ Դանթեին, խորհուրդ է տվել ավելորդ անգամ չսադրել իրավապահներին։
Միևնույն ժամանակ, նյույորքյան ոստիկանապետ Ուիլյամ Բրեթթոնը չի կարծում, որ աֆրոամերիկյան բնակչությունը պետք է խուսափի քաղաքի իրավապահներից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը