Աշխարհ

08.12.2014 09:53


Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ավելի քան 1 մլն մարդ տարհանվել է

Ֆիլիպիններում թայֆունի պատճառով ավելի քան 1 մլն մարդ տարհանվել է

Ֆիլիպինների կենտրոնական մասով անցնող «Հագուպիտ» թայֆունի պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդ տարհանվել է։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների ազգային խորհուրդը։

Թայֆունը երեկ գիշեր հասել է Ֆիլիպինների արևելյան ափին։ Այն շարժվում է 10 կմ/ժ արագությամբ։ Քամու ուժգնությունը 120 կմ/ժ է։

Կանխատեսվում է, որ «Հագուպիտը» Ֆիլիպիններում դեռ մի քանի օր կմոլեգնի։

Այս խորագրի վերջին նյութերը