56 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:
Ս. Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002 թվականից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 8-ին,ժամը 18:00-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:
«7 օրը» ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
Մահացել է Սամվել Մկրտչյանը

7or.am