Վերջը կարծես թե չի երեւում, կամ երեւում է անորոշության մեջ
26 տարին ահռելի ժամանակաշրջան է. 26 տարում պետություններ են կայանում ու զարգանում, քաղաքներ են կառուցվում ու բարգավաճում: 24 տարում նյութական կորուստներ են վերականգնվում, վերքեր են ամոքվում, կյանքը հիմնավորապես փոխում է իր հունն ու ընթացքը:
Անցած 26 տարվա ընթացքում Հայաստանում փոխվեց 5 ղեկավար` Կենտկոմի 2 առաջին քարտուղար ու 3 նախագահ, 15 վարչապետ, եսիմ ինչքան նախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր: Իրար ետեւից եկան, գնացին, որոշները մինչ օրս էլ մնում են: Իր տեղում մնում է նաեւաղետի գոտին` այս հասկացության բառացի, նյութական, հոգեբանական ու փոխաբերական իմաստներով:
26 տարում 1988-ի հետեւանքները հնարավոր չեղավ վերացնել. կան հազարավոր անօթեւան ընտանիքներ, քարուքանդ թաղամասեր, կիսափուլ շենքեր, ու տնակներ…տնակներ…տնակներ: Սրանք կոչվեցին ժամանակավոր կացարաններ, բայց շատերի համար դարձան մշտական ապրելատեղի: Շատերի համար էլ այդ ժամանակավորը շա~տ երկար, անչափ երկար ձգվեց, այնքան երկար, որ այլեւս ժամանակավոր բառը ժամանակի տեւողության հետ անհամատեղելի է:
«Ժամանակավոր» բառը, այս դեպքում, դառնում է վերացական հասկացություն, ֆիկցիա. սերունդները ծնվում, մեծանում, մանկապարտեզ, դպրոց, բուհ, բանակ գնում են այդ ժամանակավոր կոչված կացարանից, հետո ամուսնանում, երեխա ունենում: Սա մի ամբողջ կյանք է` իր հույսերով, երազներով, դառնություններով, լացով, ծիծաղով, ակնկալիքներով: Կյանք, որը ոչ մի կերպ չի տեղավորվում «ժամանակավոր» անվանյալ եւ տրամաբանորեն ենթադրվող մի կարճ հատվածի մեջ: Կարճ չեղավ մեր ժամանակավորը եւ արդեն ձգվում է քառորդ դար, ու վերջը կարծես թե չի երեւում, կամ երեւում է անորոշության մեջ: Վերջը կգա այն ժամանակ, երբ աղետի գոտում, Գյումրիում բնակարանատեր կդառնա երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած վերջին ընտանիքը, երբ պատմության գիրկը կանցնի ժամանակավոր կոչեցյալ կացարանների տխուր գոյությունը…

Համլետ Կիրակոսյան