Սփյուռքը պետք է զգա, որ իր մեջքին պետություն է կանգնած
Հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունից հետո հայկական սփյուռքը, ֆուտբոլային լեզվով ասած, հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Այս տարիների ընթացքում հայաստանյան իշխանությունը Սփյուռքը դիտարկում էր որպես կթու կովի, որին կարելի է անվերջ կթել՝ առանց հաշվի առնելու նրանց պահանջմունքները։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը, Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդումը կամ էլ բարենպաստ պայմանների ապահովում սեփական երկրում սփյուռքահայ գործարարների ներդրումների համար։ Այլ տեսանկյունն ունի Սփյուռքի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա՝ Սփյուռքը հայկական իրականության անբաժանելի մասնիկն է, որը նույնպես պետք է ներգրավված լինի երկրի քաղաքական կյանքում։ Սփյուռքը պետք է իր տեղն ու դերն ունենա Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում։ Սփյուռքը պետք է զգա, որ իր մեջքին պետություն է կանգնած։ Համաժողովրդական շարժման գործընթացում Ծառուկյանը դիտարկում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին որպես երկրի ապագայով հետաքրքրված համազոր գործընկերների, և այդ կարգավիճակը Սփյուռքը կկրի նաև իշխանափոխությունից հետո։ Ինչպես տեսնում ենք, այս հարցում էլ է ամբողջապես տարբերվում ԲՀԿ–ի մոտեցումն իշխանությունների մոտեցումից։ Հայկական սփյուռքը ձևավորվել է 20–րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների արդյունքում, ինչը լավ չէ, բայց մյուս կողմից էլ՝ կազմակերպված հայկական սփյուռքի առկայությունն այնպիսի երկրներում ինչպիսին ԱՄՆ–ն է, Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներ, զգալի ներուժ է Հայաստանի շահերը միջազգային ասպարեզում լոբբինգ անելու համար և ոչ միայն։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն էլ զգալի ներուժի են տիրապետում, որոնք Հայաստան–Սփյուռք գործընկերային պայմաններում կնպաստեն մեր պետության զարգացմանը։
Սփյուռքը պետք է զգա, որ իր մեջքին պետություն է կանգնած
Այլ տեսանկյունն ունի Սփյուռքի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը։ Ըստ նրա՝ Սփյուռքը հայկական իրականության անբաժանելի մասնիկն է, որը նույնպես պետք է ներգրավված լինի երկրի քաղաքական կյանքում։ Սփյուռքը պետք է իր տեղն ու դերն ունենա Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում։ Սփյուռքը պետք է զգա, որ իր մեջքին պետություն է կանգնած։
Համաժողովրդական շարժման գործընթացում Ծառուկյանը դիտարկում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին որպես երկրի ապագայով հետաքրքրված համազոր գործընկերների, և այդ կարգավիճակը Սփյուռքը կկրի նաև իշխանափոխությունից հետո։ Ինչպես տեսնում ենք, այս հարցում էլ է ամբողջապես տարբերվում ԲՀԿ–ի մոտեցումն իշխանությունների մոտեցումից։
Հայկական սփյուռքը ձևավորվել է 20–րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների արդյունքում, ինչը լավ չէ, բայց մյուս կողմից էլ՝ կազմակերպված հայկական սփյուռքի առկայությունն այնպիսի երկրներում ինչպիսին ԱՄՆ–ն է, Ֆրանսիան և եվրոպական մի շարք այլ երկրներ, զգալի ներուժ է Հայաստանի շահերը միջազգային ասպարեզում լոբբինգ անելու համար և ոչ միայն։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն էլ զգալի ներուժի են տիրապետում, որոնք Հայաստան–Սփյուռք գործընկերային պայմաններում կնպաստեն մեր պետության զարգացմանը։