Լրահոս

06.12.2014 14:00


Արմեն Մարտիրոսյան. «Իշխանափոխության խնդրի շուրջ բոլո՛րը պետք է համախմբվեն»

Արմեն Մարտիրոսյան. «Իշխանափոխության խնդրի շուրջ բոլո՛րը պետք է համախմբվեն»

Վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ միմիայն միասին է հնարավոր հասնել ամբողջական իշխանափոխության։

–Այս իշխանությունները չունեն ոչ մի հենարան ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ուժային կառույցներում, ո՛չ այլևս Եվրոպայում, որովհետև խաբեցին, ո՛չ Ռուսաստանում, որովհետև հայտնի են որպես անսկզբունք մարդիկ, ուստի և իշխանափոխության խնդիրը Հայաստանում շատ հեշտ է։ Միակ դժվար քայլը մեր համախմբվածությունն է,–ասել է Ա. Մարտիրոսյանը։

Նա հավելել է, որ քաղաքական դաշտի բոլոր ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչները, ողջ ժողովուրդը պետք է միավորվեն՝ անկախ իրենց գաղափարական տարաձայնություններից։

–Այսօր Հայաստանում ոչ թե գաղափարական պայքար է գնում, այլ ճգնաժամից, արհավիրքից դուրս գալու խնդիր ենք լուծում, ուստի միակ այդ խնդրի շուրջ բոլո՛րը պետք է համախմբվեն, ինչպես Արցախյան գոյամարտում չէինք ասում՝ մեկը սոցիալիստ է, մեկը կոմունիստ է, մեկը դաշնակ է, մեկը հնչակ է, մեկը ՀՀՇ–ից է։ Չէի՛նք ասում. մենք բոլորս մասնակցում էինք Արցախի ազատագրման գործին։ Նույնը և հիմա պետք է ասենք. կապ չունի, թե քաղաքական որ հոսանքի ներկայացուցիչն ենք, որ մի հասարակական խմբի պաշտպանն ենք, քաղաքացիական ինչպիսի դիրքորոշում ունենք. մենք ունենք երկի՛րը փրկելու խնդիր,–նշել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը