Լրահոս

06.12.2014 18:03


Մեծ Բրիտանիան ռազմածովային բազա կկառուցի Պարսից ծոցում

Մեծ Բրիտանիան ռազմածովային բազա կկառուցի Պարսից ծոցում

Մեծ Բրիտանիայի և Բահրեյնի կառավարությունները պայմանավորվածության են հասել Պարսից ծոցի այդ երկրում բրիտանական մշտական ռազմածովային բազա ստեղծելու շուրջ։
Ինչպես փոխանցում է «Բի–բի–սի» ռադիոընկերությունը, այդպիսով Մեծ Բրիտանիան վերադառնում է Սուեզի ջրանցքից հարավ գտնվող տարածաշրջան, որը նա ամբողջապես լքել է 1971 թվականին։

«Տվյալ բազան թույլ կտա ընդլայնել բրիտանական ծովուժի ներկայությունը համաշխարհային օվկիանոսում, – հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոն։– Այն նաև մեզ հնարավորություն կտա ավելի խոշոր նավեր ուղղել Պարսից ծոց կայունություն ապահովելու համար»։

Տեղական ԶԼՄ–ի տվյալներով՝ բազան կապահովի բրիտանական ռազմական նավերի մշտական ներկայությունը տարածաշրջանում և թույլ կտա ընդունել նորագույն բրիտանական ավիակիրներ, որոնց կառուցումն այժմ ընթանում է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը