Չելյաբինսկի լրագրողի հետ մենամարտելու համար Միկի Ռուրկը 1 մլն դոլար է պահանջել
Ամերիկացի հայտնի դերասան, 62-ամյա Միկի Ռուրկը ընդունել է Չելյաբինսկի լրագրող Վլադիմիր Ֆիլիչկինի հետ մենամարտելու մարտահրավերը։
«Միկի Ռուրկի մենեջերը նամակով ինձ հայտնել է, որ մենամարտը հնարավոր է՝ նշելով, որ նրան առաջին հերթին հետաքրքրում են ֆինանսական պայմանները։ Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ գումար կարող ենք առաջարկել Ռուրկին»,-Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիլիչկինի գործընկերը։ 60-ամյա լրագրողի հետ մենամարտելու համար Ռուրկը ցանկանում է ստանալ 1 մլն դոլար՝ նշելով, որ պատրաստ է սակարկել այն։