Լրահոս

06.12.2014 13:11


Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ

Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Քաբուլ

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը ժամանել է Քաբուլ չհայտարարված այցով։ Այս մասին հաղորդել է «Reuters»–ը։
Հեյգելի այդ ուղևորությունն աֆղանական մայրաքաղաք կապված է երկրից ԱՄՆ–ի հիմնական զորամասերի դուրսբերման հետ։

«Ես համոզված եմ, որ Աֆղանստանի անվտանգության ուժերը կարող են պահպանել Քաբուլը», – հայտարարել է Պենտագոնի ղեկավարը՝ խոսելով «Թալիբան» շարժման զինյալներից սպասվող սպառնալիքի մասին, որոնք վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են։

Այցի ընթացքում նա պետք է հանդիպի Աֆղանստանի և ամերիկյան զինծառայողների ղեկավարության հետ։
Սա 68-ամյա Հեյգելի վերջին այցն է Քաբուլ՝ որպես ԱՄՆ պաշտպանության նախարար։ Դեկտեմբերի 5-ին նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր Էշթոն Քարթերի թեկնածությունը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը