Լրահոս

06.12.2014 12:48


Նոյեմբերի վերջին տասնօրյակում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն

Նոյեմբերի վերջին տասնօրյակում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 17.11-25.11.2014 ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն` անտառից ապօինի 19 ծառի դուրս բերման համար, որից անտառխախտման մեկ արձանագրություն կազմվել է 17.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 2-րդ պահաբաժնում Գ. Բադալյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ապօրինի հատում/, մեկ արձանագրություն կազմվել է 21.11.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում` Մ. Աղաջանյանի նկատմամբ ապօրինի հատված 1 կանգուն ծառի համար, անտառխախտման ևս մեկ արձանագրություն կազմվել է 21.11.2014-ին նույն տեղամասի 2-րդ պահաբաժնում` Ս. Հակոբյանի նկատմամբ` ապօրինի հատված 2 ծառի համար:

Անհայտ անձանց կողմից կատարված անտառխախտման 8 դեպք է գրանցվել և արձանագրվել «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում` ապօրինի հատված 4 ծառի համար, 22.11.2014-ին` ապօրինի հատված 3 ծառի համար, 23.11.2014-ին` 3 ծառի համար, 24.11.2014-ին` 2 ծառի համար, 25.11.2014-ին` ապօրինի հատված 2 ծառի համար: Նշված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին, որտեղ կհաշվարկվի ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը:

Այս խորագրի վերջին նյութերը