Շվեյցարացին 3 տարվա գերությունից հետո փախել է ֆիլիպինցի իսլամիստներից
Շվեյցարացի Լորենցո Վինչիգերան փախել է ֆիլիպինցի իսլամիստների գերությունից։ «Associated Press»-ի փոխանցմամբ՝ 49-ամյա տղամարդը գերեվարվել էր 2012թ. փետրվարին։ Վինչիգերային հաջողվել է իրականացնել փախուստն այն պահին, երբ Ֆիլիպինների բանակը հրետակոծել է իսլամիստների դիրքերը։ Նա սպանել է «Աբու Սայաֆ» խմբավորման հրամանատարին ու վազել դեպի զինվորականները։ Իսլամիստները կրակ են բացել նրա ուղղությամբ ու վիրավորել։ Սակայն շվեյցարացին կարողացել է հասնել զինվորականներին, ովքեր էլ նրան տեղափոխել են հիվանդանոց։