Աշխարհ

06.12.2014 11:57


ԱՄՆ ատենակալները կլուծեն աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին դատելու հարցը

ԱՄՆ ատենակալները կլուծեն աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին դատելու հարցը

Նյու Յորքում անզեն աֆրոամերիկացուն սպանած ոստիկանին դատելու հարցը կդրվի ատենակալների դատին։ Այս մասին նախօրեին հայտնել է Բրուքլինի շրջանի դատախազ Քեն Թոմփսոնը։
Ատենակալները պետք է որոշեն՝ բավարա՞ր են արդյոք հիմքերը սպիտակամորթ ոստիկանին մեղադրանք ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Դեպքը պատահել է նոյեմբերի 20-ին Բրուքլինի բնակելի շենքերից մեկի աստիճանավանդակում։ Ոստիկան Փիթեր Լիանգն իջնում էր գործընկերոջ հետ ութերորդ հարկից, երբ հանկարծակի մեկ հարկ ներքև աստիճանահարթակ դուրս եկան 28-ամյա Աքայ Հերլին և նրա ընկերուհին։
Անհասկանալի պատճառով Լիանգը կրակել է Հերլիի կրծքին։ Տղամարդն անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։ Զոհվածի ընկերուհու խոսքերով՝ կրակ բացելուց առաջ ոստիկանը ոչ մի կարգադրություն չի տվել և ընդհանրապես ոչ մի խոսք չի ասել։ Հայտնի է, որ աստիճանահարթակում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, մի քանի շաբաթ լուսավորություն չի եղել։
Կրակ բացած ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է իր պարտականությունների կատարումից։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն խոստացել է պատահարի հանգամանալից հետաքննություն անցկացնել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը