Երեկ աշխատանքային խորհրդակցության շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համաժողովրդական շարժման վերջնանպատակը լինելու է հաղթանակը, այն է՝ իշխանափոխությունը։ Ինչպես տեսնում ենք, որքան էլ գեբելսյան քարոզչամեքենան ասի, որ ընթացող քաղաքական գործընթացները խաղ են, փաստերն այլ բան են վկայում։ Կարևորելով շտաբների ծավալած ակտիվ գործունեությունը՝ պետք է հասկանալ, որ համաժողովրդական շարժումը նպատակ ունի շատ պարկեշտ ու հավասարակշռված քայլերով անցնելու դեպի իշխանափոխություն տանող ճանապարհը, որը հիմնված է քաղաքական պայքարի վրա։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԲՀԿ առաջնորդը մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։ Դրանցից պետք է առանձնացնել հետևյալ միտքը. «Բոլոր պաշտոնյաներն էլ պետք է իմանան, հետ նայելով, որ ոչ մեկի պաշտոնը մշտական չի։ Դա ոչ մեկի պապական սեփականությունը չի։ Եթե իրենց առաջ դրված պարտավորությունը, ծրագիրը չեն կարողանում իրականացնել, որ ժողովուրդն արժանապատիվ ապրի, ուրեմն իրենց տեղը պարտավոր են զիջելու, զիջելու նրանց, ովքեր կարող են ծրագիր իրականացնել...»։ Այսպիսով, նա բաց քաղաքական տեքստով հասկացնել տվեց, որ այս իշխանությունը ձախողել է երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, հետևապես վերարտադրության մասին խոսք լինել չի կարող։ Իսկ Գագիկ Ծառուկյանի հետևյալ արտահայտությունը, որ «Ծառուկյան ազգանունը չի վաճառվում», նշանակում է, որ ժողովրդի վստահությունն ու հավատն իր նկատմամբ վեր են ամեն ինչից։ Քաղաքական լեզվով ասած՝ Ծառուկյանը պարզապես հասկացրել է, որ տիրապետում է քաղաքական լեգիտիմությանը՝ ժողովրդի լայն աջակցությանը։
Ծառուկյանը բաց քաղաքական տեքստով հասկացնել տվեց
Երեկ աշխատանքային խորհրդակցության շրջանակներում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ համաժողովրդական շարժման վերջնանպատակը լինելու է հաղթանակը, այն է՝ իշխանափոխությունը։ Ինչպես տեսնում ենք, որքան էլ գեբելսյան քարոզչամեքենան ասի, որ ընթացող քաղաքական գործընթացները խաղ են, փաստերն այլ բան են վկայում։
Կարևորելով շտաբների ծավալած ակտիվ գործունեությունը՝ պետք է հասկանալ, որ համաժողովրդական շարժումը նպատակ ունի շատ պարկեշտ ու հավասարակշռված քայլերով անցնելու դեպի իշխանափոխություն տանող ճանապարհը, որը հիմնված է քաղաքական պայքարի վրա։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԲՀԿ առաջնորդը մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։ Դրանցից պետք է առանձնացնել հետևյալ միտքը. «Բոլոր պաշտոնյաներն էլ պետք է իմանան, հետ նայելով, որ ոչ մեկի պաշտոնը մշտական չի։ Դա ոչ մեկի պապական սեփականությունը չի։ Եթե իրենց առաջ դրված պարտավորությունը, ծրագիրը չեն կարողանում իրականացնել, որ ժողովուրդն արժանապատիվ ապրի, ուրեմն իրենց տեղը պարտավոր են զիջելու, զիջելու նրանց, ովքեր կարող են ծրագիր իրականացնել...»։
Այսպիսով, նա բաց քաղաքական տեքստով հասկացնել տվեց, որ այս իշխանությունը ձախողել է երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, հետևապես վերարտադրության մասին խոսք լինել չի կարող։
Իսկ Գագիկ Ծառուկյանի հետևյալ արտահայտությունը, որ «Ծառուկյան ազգանունը չի վաճառվում», նշանակում է, որ ժողովրդի վստահությունն ու հավատն իր նկատմամբ վեր են ամեն ինչից։
Քաղաքական լեզվով ասած՝ Ծառուկյանը պարզապես հասկացրել է, որ տիրապետում է քաղաքական լեգիտիմությանը՝ ժողովրդի լայն աջակցությանը։
Աննա Մովսիսյան