ԱՄՆ–ն և դաշնակիցները երեք օրվա ընթացքում 20 ավիահարված են հասցրել իսլամիստների դիրքերին Իրաքում և Սիրիայում
ԱՄՆ օդուժը և նրա դաշնակիցները վերջին երեք օրվա ընթացքում 20 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» խմբավորման դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Ինչպես հաղորդել է ԱՄՆ–ի կենտրոնական հրամանատարությունը, 14 ավիահարված է հասցվել ծայրահեղականների դիրքերին Իրաքում, վեցը՝ Սիրիայում՝ հիմնականում Քոբանի քաղաքի շրջանում և Թուրքիայի հետ սահմանին։
Նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, հայտարարել է, որ ԱՄՆ–ը և միջազգային կոալիցիայի դաշնակիցները «դանդաղ, բայց հաստատակամ» առաջընթաց են գրանցում ԻՊ դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ ռազմարշավը «երկարատև և բավականին բարդ է լինելու», և հաջողության համար պահանջվում են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական միջոցներ։ ԻՊ դեմ պայքարի համար ձևավորված միջազգային կոալիցիայում ավելի քան 60 երկիր է ներգրավված, որից 12-ը մասնակցում է ռազմական գործողություններում Իրաքում և Սիրիայում։
ԱՄՆ–ն և դաշնակիցները երեք օրվա ընթացքում 20 ավիահարված են հասցրել իսլամիստների դիրքերին Իրաքում և Սիրիայում
ԱՄՆ օդուժը և նրա դաշնակիցները վերջին երեք օրվա ընթացքում 20 ավիահարված է հասցրել «Իսլամական պետության» խմբավորման դիրքերին Իրաքում և Սիրիայում։ Ինչպես հաղորդել է ԱՄՆ–ի կենտրոնական հրամանատարությունը, 14 ավիահարված է հասցվել ծայրահեղականների դիրքերին Իրաքում, վեցը՝ Սիրիայում՝ հիմնականում Քոբանի քաղաքի շրջանում և Թուրքիայի հետ սահմանին։
Նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տանը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո զրուցելով լրագրողների հետ, հայտարարել է, որ ԱՄՆ–ը և միջազգային կոալիցիայի դաշնակիցները «դանդաղ, բայց հաստատակամ» առաջընթաց են գրանցում ԻՊ դեմ պայքարում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ ռազմարշավը «երկարատև և բավականին բարդ է լինելու», և հաջողության համար պահանջվում են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական միջոցներ։
ԻՊ դեմ պայքարի համար ձևավորված միջազգային կոալիցիայում ավելի քան 60 երկիր է ներգրավված, որից 12-ը մասնակցում է ռազմական գործողություններում Իրաքում և Սիրիայում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։