Լրահոս

06.12.2014 10:33


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 03.42-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տեղանքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Վարդենի-Քարվաճառ 35-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա:

***
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 03.20-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին` Վարդենիս գյուղի մոտակայքում, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 20OS839 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան:

***
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 22.45-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 34UV748 պ/հ (վարորդ Զ. Օ.) ավտոմեքենան:

***
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի «Զանգեր» կոչվող տեղանքում բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում են աշխատում նաև Սիսիանի ՃՇՇ-ից 3 միավոր տեխնիկա:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին արգելափակվել են 30 բեռնատար և նույնքան մարդատար ավտոմեքենաներ:
Ժամը 20.08-ին արգելափակումից դուրս են բերվել 30 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենաներ:


***
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.21-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհին՝ Ծաղկաշեն գյուղի մոտակայքում (Վարդենյաց լեռնանցք), բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով սահել և թեքվել է, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ Վարդենյաց լեռնանցքի 14-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Ման» մակնիշի EKA7018 պետհամարանիշով (վարորդ` Ա. Ն.) բեռնատարը:


***
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10.59-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում մոտ 20 ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում (11-րդ կմ) «ԿամԱԶ» մակնիշի 54LO145 պ/հ բեռնատարը անվաշղթաների բացակայության պատճառով արգելափակվել է և խցանել ճանապարհահատվածը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

Այս խորագրի վերջին նյութերը